տուն Լուրեր Բլոգ Հայ գրականության դատավարությունը

Հայ գրականության դատավարությունը

278
0

3++ aramm-400x266
Ի՞նչ եք ուզում: Դո՛ւք, ի՞նչ եք ուզում գրողներից ու գրականությունից, չէ, որ ձեր ու գրականության միջև չի կարող նույնիսկ մի խրտնած սև կատու անցնել: Այդ կատվին դուք վաղուց կերել եք, վաղուց, երբ դեռ չէիք ծնվել, ձեր փոխարեն որոշել էին, որ ձեր աղոթարանն ու նախրատունը տգիտությունն է լինելու: Ասում եմ՝ դուք, որովհետև ձեր անունը սահմանելու համար պիտի ճիգ անեմ: Իսկ ես չեմ ուզում:

Գրողների միության նախագահի ընտրությունների ձևից ու բովանդակությունից են կանգնե՞լ ձեր անսերունդ անդամները: Դրանից եք գրգռվե՞լ ու ոհմակի պես ձեր քավթառ ատամների տակ ծամում եք ուտելու անեթակա դիակային միսը: ….

Ի՞նչ եք ուզում ժամանակակից գրականությունից, երբ դուք ուզելու ունակություն չունեք: Ձեզ տրված պայծառությունը, որ թույլ է տալիս՝ տեսնելու, շոշափելու ու գնահատելու եղածն արդյոք չի՞ հերիքում, որ ղժաք Պռոշյանի վրա, Րաֆֆու վրա, Շիրվանզադեի վրա ու մնացած ձեր կողմից «ընդունելի» հայ դասականների վրա, որոնց գործերում թերություններ ու սխալներ շատ կան: Բա, մի օր էլ Նարեկացու ու Չարենցի վրա ծիկեր բռնեք, թե՞ վախենում եք ձեր հերն անիծեն, ձեզ խաչին մեխեն, թքեն ձեր երեսին՝ իրենց պաշտելիներին պղծելու համար: Դուք դա երբեք չեք անի, որովհետև՝ Ստրուկ եք: Ստրուկ եք հասարակության առաջ, ով պաշտում է ինչ-որ ապաշնորհ դասական գրողի: Ստրուկ եք այդ գրողի անվան առաջ: Ստրուկ եք ինքներդ ձեր առաջ, որովհետև հոգու խորքում չեք սիրում այդ «մեծ» գրողին, բայց երբեք չեք բարձրաձայնում, որովհետև ատելության ու զզվանքի կարժանանաք: Ինքներդ ձեզ դավաճանելով՝ վախենում եք արժանանալ զանգվածի ատելությանն ու զզվանքին, որովհետև՝ Ստրուկ եք: Հիմա դուք պարզապես գտել եք, հաստատ գտել եք անզրահ, անսաղավարտ թիրախի տեղը: Ձեր նետերը ուղղված են ժամանակակից գրականությանը, որովհետև ձեզ համար նա այսօր ամենամոտ ամենամատչելի որսն է: Ժամանակակից գրականությունը այսօր մենակության մեջ է պատին հենված, վիրավոր, արնաքամ, փշրված կողերով ու ատամներով: Նրա թիկունքին ոչ ոք չկա, նրա գլխավերևում պահապան հրեշտակներ վաղուց չեն ճախրում, նա ձեր արտացոլքն է, ձեր մասին վերջին հիշողությունը ու դրա համար եք դուք կայացրել ձեր մահվան դատավճիռը, որ կախաղան հանեք ինքներդ ձեզ: Զգույշ հանգուցեք պարանը:….

Ո՞րն է գրողներին սատկացնելու, գրականության մասին հիշողությունները փոշիացնելու ձեր նպատակը, ո՞րը: Պատկերել բառը չզգալու տաղանդը, թե՞ ցուցադրել կենդանուց մարդ դառնալու ձեր զգացական ճանապարհը: Ո՞ւմ է ուղղված գրողների ու գրականության հանդեպ կայացրած ձեր մահավճիռը, երբ ձեր քանակն այլևս իշխողն է: Մեծ արձակագիր Միլան Կունդերան էսեների իր վերջին, «Հանդիպում» գրքի մեջ իհարկե ճիշտ է: «Եկել է գրականության դատախազների ժամանակը»: Ուրեմն, առա՛ջ դատախազներ, եզրափակեք ձեր սկսած մեղադրական ճառը, ավարտեք դատավարությունը, բացեք ձեր նողկալի երախները ու մինչև վերջ ք…..եք ձեր կողմից փետին գամած ժամանակակից գրականության կյանքը, խիզախեք ու ավարտին հասցրեք ձեր սկսած գործը, սրանով դուք նրան ընդվզելու ու արարելու նոր հնարավորություն եք տալիս, դուք հնարավորություն եք տալիս նրան մարդացնելու ձեր անասնական դիմագծերը: Առա՛ջ:

Արամ Պաչյան

Ամբողջությամբ կարդացեք՝ http://hraparak.am/news/view/42433.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here