տուն Լուրեր Հայ գերիներին ետ վերադարձնելու համար բանակցությունները շարունակվում են

Հայ գերիներին ետ վերադարձնելու համար բանակցությունները շարունակվում են

107
0

SM_Arsen-Khojoyan1

Ադրբեջանում հայ գերիներին տեսակցելու եւ Հայաստան վերադարձնելու համար բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ դեռ շարունակվում են: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայկական կենտրոնիˋ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Նոր հանդիպում չի եղել, իսկ բանակցությունները շարունակվում են»,-ասաց Ամատունին:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ գերի ընկել ադրբեջանցիների մոտ: Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը արդեն 8 ամիս է, ինչ գերի է Ադրբեջանում: