Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի BYE 10 մրցաշարում հայ մարզիկ Սևակ Առաքելյանը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Կամրան Մամեդովին:
Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հայ մարզիկին այդ ամենի համար պահանջվել է ընդամենը 27 վայրկյան։
Սևակ Առաքելյանի ուժգին հարվածից հետո ադրբեջանցին ընկել է, իսկ ստուգողական հարվածից հետո այլևս չի դիմադրել:
Մրցավարն անմիջապես դադարեցրել է մենամարտը: