տուն Սպորտ Հայ բռնցքամարտիկը միջազգային մրցաշարում հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ

Հայ բռնցքամարտիկը միջազգային մրցաշարում հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ

177
0

Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիեւային: Կիսաեզրափակիչում Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:Հայաստանը մրցաշարին մասնակցում է 7 բռնցքամարտիկով՝ 5 տղա, 2 աղջիկ։