տուն Սպորտ Հայ բռնցքամարտիկը՝ համաշխարհային ոսկե տիտղոսակիր

Հայ բռնցքամարտիկը՝ համաշխարհային ոսկե տիտղոսակիր

296
0

Ռուսաստանը ներկայացնող, ազգությամբ հայ բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը նվաճել է բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսը (WBA Gold)՝ Կեմերովոյում կայացած որոշիչ մրցամարտում պարտության մատնելով պանամացի Ռոնալ Բատիստային:

52,16 կգ քաշային կարգում տեղի ունեցած մրցամարտը բաղկացած է եղել 12 ռաունդից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ալոյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Հայ բռնցքամարտիկի նախորդ մենամարտը կայացել է անցյալ տարվա հոկտեմբերին. այդ ժամանակ Ալոյանը զիջել է հարավաֆրիկացի մրցակցին համաշխարհային բռնցքամարտի գերմրցաշարի քառորդ եզրափակիչում:

Միխայիլ Ալոյանի նորամուտը պրոֆեսինալ ռինգում կայացել է 2017 թ. մայիսին: 31-ամյա բռնցքամարտիկն իր հաշվին գրանցել է 5 հաղթանակ և մեկ պարտություն: Նա 2012 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն (2011, 2013), Եվոպայի չեմպիոն (2010):