ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու զուգահեռ գրել.
«Բղենո Նորավանքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բարձրավան գյուղից Շուռնուխ տանող ճանապարհից ձախ, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև հրվանդանի վրա:
Բղենո Նորավանքում է 989 թվականին արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»։ Սպիտակ կրաքարով կառուցված եկեղեցին XI դարում արդեն խարխլված էր, և 1062 թվականին Սյունյաց Գրիգոր Ա Աշոտյան թագավորի հրամանով Գևորգ ու Հովհաննես քահանաները սրբատաշ կապտավուն բազալտով հիմնովին վերակառուցել են այն, որից հետո եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եզակի է դարձել իր հորինվածքով և հարդարանքով։
Հայ Առաքելական Եկեղեցին եղել է,կա ու լինելու է մեր լինելիության հիմնասյունը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը» :