տուն Աշխարհ Հայ աշխարհի չեմպիոնի սպանության վայրից տեսանյութ է հրապարակվել

Հայ աշխարհի չեմպիոնի սպանության վայրից տեսանյութ է հրապարակվել

1154
0

Ռուսական Telegram ալիքը տեսանյութ է հրապարակել բռնցքամարտիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից՝ Մոսկվայի Նախիմովսկի պողոտայում գտնվող Բոլյանի տնից: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО -ն:

Կադրերում երևում է, թե ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով իր տան ուղղությամբ բարձրանում, որտեղ մի քանի ժամ է, ինչ մարդասպանը նրան էր սպասում:

Ըստ հեռուստաալիքի, Աշոտ Բոլյանին սպանել են գլխին կրակելով, այն բանից հետո, երբ նա կայանել է մեքենան:

Նշվում է, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մի քանի կրակոցներ են արձակվել, որոնցից մեկը ճակատագրական է եղել:

Հիշեցնենք, որ Մոսկվայում կրակել են հայտնի հայ մարզիկ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի վրա: