Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ սկսել է դիտել լեգենդար «Star Wars» («Աստղային պատերազմներ») կինոէպոպեան: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Դա նրան «ստիպել» է նրա հայկական ծագմամբ ամերիկացի ձեռներեց ամուսինը՝ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:
«Ալեքսիսն, ինձ հակառակ, ստիպում է դիտել «Աստղային պատերազմները»: Այդ պատճառով էլ, իմ առաջին հարցը հետևյալն է`արդյոք Դարտ Վերդները կենդանի՞ է»,- Twitter-ի իր էջում գրել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:
Ուիլյամսի հետևորդներից մի քանիսը խոստովանել են, որ իրենք նույնպես երբևէ չեն դիտել «Աստղային պատերազմները», որոշ օգտատերեր էլ զարմացել են, որ հայտնի թենիսիստուհին կինոէպոպեայից որևէ սերիա չի դիտել:
Soooooo @alexisohanian against my will is forcing me to see Star Wars… my first question- so Dark Vader is dead?? Lol #StarWarsFirstTimer
— Serena Williams (@serenawilliams) December 25, 2019