Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացմանն ու նոր զոհերի հարցին անդրադարձել է նաև ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ հայկական և արդբեջանական կողմերն ընդունում են, որ այս բախումների հետևանքով երկու կողմերը տվել են ավելի քան 15 զոհ։
«Սահմանային բախումները սկսվել են Ուկրաինայում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «սառը պատերաազմից» ի վեր ամենասուր աշխարհաքաղաքական հակամարտության ֆոնին։ Թուրքիայի և ԱՄՆ-ի դաշնակից Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող Հայաստանի միջև նոր պատերազմի վերսկսումը կարող է անմիջական հակադրություն ստեղծել ՆԱՏՕ-ի և պաշտոնական Մոսկվայի միջև», — այս մասին կարծիք է հայտնել Standard Bank Group Ltd փորձագետ Թիմոթի Էշը։
«Կարծիք կա, որ ռազմական առումով ռուսական աջակցությունը ստացող Հայաստանը մինչև հիմա առավելություն ունի, սակայն նավթային հարստությունների շնորհիվ Ադրբեջանն արագ զինվում է», — ասել է Էշը։
Գործակալությունը նաև ներկայացրել է Ադրբեջանի տնտեսության հիմնական զարգացած ուղղության՝ նավթարդյունաբերության ներկայիս իրավիճակը՝ նշելով այն եկամուտները, որոնք ապահովում է նավթը այդ երկրի բյուջեին։