Սարգսյան — Ալիև հանդիպումից հետո, որը կայացել է նախօրեին Վիենայում, հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունները ներդրում կունենա երկու կողմերի միջև վստահության և փոխգործակցության մթնոլորտում և դրական ազդակ կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», — ասել է Կոժարան։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։
«Մենք կարծում ենք, որ նման բանակցությունները խաղաղության, կայնունության ապահովման և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների բացման երաշխիք են», — ասված է հայտարարությունում։ Կոժարան ասել է նաև, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը լուծում գտնելու գործընթացում։