Հունիսի 20-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիան է կազմակերպել Արցախի երրորդ պաշտպանական շրջանի ուղղությամբ: Հակառակորդը անհաջող դիվերսիայի արդյունքում ունեցել է երեք զոհ: Araratnews.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայկական կողմը ևս կորուստներ ունի: Այս տեղեկությունը ճշտլու համար մեր լրագրողը զրուցել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով, ցավոք, հաստատել է լուրը: Այլ տեղեկություններ ՊՆ մամլո խոսնակը չի հաղորդել: