Իրավաբան, իրավապաշտպան Աբգալ Կլյանը գրում է․
«Հիմա մի բան կասեմ գլխիվայր շուռ գաք !!! Հատկապես իրավաբաններին կհետաքրքրի, մյուսներին ևս։
Սեպտեմբերի 19-ին Հայփոստ / HayPost-ի Թիվ #25 բաժանմունք նամակ ենք հանձնել, որպեսզի «պատվիրված» եղանակով ուղարկեն, ընդորում նամակը պարունակում է կոնկրետ դատական (քաղաքացիական) գործով կարևոր գրություն։ Հայփոստը նամակը չի հասցնում հասցեատիրոջը ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ այն պատճառաբանությամբ, որ փոստատարը արձակուրդի մեջ է։ Արձակուրդի մեջ է, պատկերացնու՞մ եք 21-րդ դարում անգործության նման արդարացում։ Այսինքն այս ընկերությունն ինքն է որոշում ձեր դատավարական ժամկետները, ու եթե օրինակ վերաքննիչ բողոքի վերադարձ կատարվի ու դատարանը 3-օրյա ժամկետ սահմանի կրկին ներկայացնելու համար, դու չես կարող այդ ժամկետում տեղավորվել, որովհետև ինչ-որ փոստատար արձակուրդ է մեկնել ։ Փոստային բաժանմունքում հարցին, թե ե՞րբ կհանձնեք նամակը հասցեատիրոջը պատասխանում են՝- «մենք 1 ամիս ժամանակ ունենք նամակը հասցեատիրոջը հանձնելու ըստ մեր ներքին կանոնադրության» ։ Այսինքն ինչ-որ «ՀայՓոստ» մտածում է ինքն ավելի բարձր է կանգնած քան ՀՀ օրենսդրությու՞նը։ Էս ինչ թազա վակխանալիայա՞։ Չէ ես իրոք չեմ հասկանում, միգուցե Ձեր դեմ դատարան հայց ներկայացնելու փոխարեն հոգեբուժական հաստատություն դիմենք, գոնե մեկ անգամ ողջ Ձեր աշխատակազմով պարտադիր բուժզննում անցնե՞ք՝ մեղսունակության պարտադիր ստուգմամբ։
Հ․Գ․ Սպասում եմ հրատապ արձագանքի «ՀայՓոստ»-ի տնօրինություն»։
Հ․Գ․ Մենք կապվեցինք «ՀայՓոստ» մեզնից խնդրեցին առաքանու կոդը, որ պարզեն առաքանու ճակատագիրը, բայց ինչպես տեսնում եք Կլյանը բազմիցս է դիմել, բայց պատասխան չի ստացել։