տուն Քաղաքական Հայրապետյանի ընկերները Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցներն են․ Անդրանիկ Քոչարյան

Հայրապետյանի ընկերները Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցներն են․ Անդրանիկ Քոչարյան

214
0

Նախկին ընկերները չեն ունենում ընդհանուր ընկեր: 2008 թվականից հետո մենք հայտնվել ենք լրիվ տարբեր դաշտերում, որպես ընկերներ՝ եւս: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով քրեական գործով անցնող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտնի հայտարարություններին։

«Ընդհանուր ընկերը պետք է լիներ կամ իմ ընկերը, կամ նրա, իսկ ինքը հայտարարեց, որ իր ընկերները Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցներն են»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ 2008-ից հետո Ռուբեն Հայրապետյանի պահվածքն արդյունք է իր զբաղեցրած դիրքի:

«Ես եղել եմ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյա, եւ պարզվեց, որ Հայրապետյանը շատ է ձգտել ունենալ նման կառույցների ղեկավար կազմի հետ որոշակի հարաբերություններ»,- հավելեց Քոչարյանը: