տուն Աշխարհ Հայտնի սկանդալից հետո Մեգան Մարքլն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

Հայտնի սկանդալից հետո Մեգան Մարքլն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

363
0

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև արքայական ընտանիքի անդամի պարտականություններից հրաժարվելուց հետո:

Սասեքսի դքսուհին, որն այժմ Կանադայում է, այցելել է Վանկուվերի աղքատիկ բնակավայրերից մեկում գտնվող կանանց կրիզիսային կենտրոն:

Daily mail-ի տվյալով, Մարքլն իր որդու՝ Արչիի հետ այժմ բնակվում է 14 մլրդ դոլար արժողությամբ առանձնատանը, իսկ նրա ամուսինը՝ արքայազն Հարին գտնվում է Մեծ Բրիտանիայում: Կանադա ժամանելուց ի վեր դքսուհին տնից դուրս չէր եկել:

Այս տարվա հունվարի 8-ին Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարեցին արքայական ընտանիքի ավագ անդամի պարտականություններից հրաժարվելու, ինչպես նաև Բուքինգհեմյան պալատից ֆինանսապես անկախություն ստանալու մտադրության մասին: Այդ ամենը մեծ աղմուկ է հանել Մեծ Բրիտանիայում, իսկ Եղիսաբեթ 2 թագուհին խիստ վշտացած է նրանց արարքով, քանի որ իրենց այդ ցանկության մասին նրանք չեն խորհրդակցել մենիշխանուհու հետ: