տուն Սպորտ Հայտնի է 2019-ի Եվրոպայում հանդես եկող բրազիլացի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է 2019-ի Եվրոպայում հանդես եկող բրազիլացի լավագույն ֆուտբոլիստը

239
0

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնին շնորհվել է «Ոսկե Սամբա» մրցանակ, որն ամեն տարի շնորհվում է Եվրոպայի լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին: Դարպասապահին մրցանակը շբորհվել էր դեռհունվարին, բայց Ալիսոնը մրցանակը ստացավ միայն հիմա:

Անվանակարգում հաղթողին որոշեցին երկրպագուները, լրագրողները և նախկին ֆուտբոլիստները: Հարցման արդյունքում Ալիսոնը հավաքեց ձայների 35,54% -ը ՝ առաջ անցնելով նախորդ տարվա հաղթող և իր թիմակից Ռոբերտո Ֆիրմինոյից (23,48%), ինչպես նաև ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայից (8,03%):

2019 թվականին Ալիսոնը հաղթեց Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» հետ, ինչպես նաև նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և նվաճեց Ակումբի աշխարհի գավաթը:

Աղբյուրը՝ armsport.am