2019 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների թիվը անցած տարվա համեմատ աճել է 1,5 անգամ: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
«Известия»-ն, վկայակոչելով «Ռոսստատ»-ի և ՆԳՆ-ի տվյալները, հաղորդել է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրացիներին տրվել է 285 հազար ռուսական անձնագիր, ինչը 48%-ով ավելին է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հրապարակված տվյալների համաձայն, այս ժամանակահատվածում Հայաստանի 17,000 քաղաքացի ստացել է Ռուսաստանի անձնագիր:
Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների շրջանում բացարձակ առաջատարը Ուկրաինայի քաղաքացիներն են (146 հազար մարդ): Այնուհետև Ղազախստանի (35 հազ.), Տաջիկստանի (30 հզ.), Հայաստանի, Ուզբեկստանի (14 հազ.), Մոլդովայի (11,5 հազ.) քաղաքացիներն են: