տուն Քաղաքական Միջազգային Հայտնի է ֆիզիկայի Նոբելյան մրցանակակրի անունը

Հայտնի է ֆիզիկայի Նոբելյան մրցանակակրի անունը

216
0

22

Քիչ առաջ Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքը հաղորդեց, որ «Ֆիզիկա» անվանակարգում այդ պատվավոր մրցանակները ստացել են բրիտանացի Փիթեր Հիգսն ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերը, որոնք կանխատեսել են Հիգսի բոզոնի գոյությունը` մի մասնիկի, որը պատասխանատու է ատոմում զանգվածի համար:

Ֆիզիկայի անվանակարգում մրցանակակիրների անունների հրապարակումը հետաձգվել էր մեկ ժամով, քանի որ, ըստ պաշտոնական կայքի, հանձնաժողովը դեռ որոշում չէր կայացրել: Սա հազվադեպ  երևույթ է, երբ մրցանակակիրների անունների հրապարակումը հետաձգվում է:

Անցյալ տարի Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր էին դարձել ֆրանսիացի Սերժ Արոշը և ամերիկացի Դևիդ Ջեյն Վայնլենդը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here