OnePlus 7T-ն ճանաչվել է 2019-ի լավագույն սմարթֆոն։ Business Insider-ը հրապարակել է լավագույն սմարթֆոնների վարկանշային աղյուսակը։
Ինչպես նշվում է OnePlus 7T-ն ունի գեղեցիկ դիզայն, գերազանց տեսախցիկ։ Երկրորդ հորիզոնականում է Apple ընկերության iPhone 11-ը։ Այս սմարթֆոնն ունի 6.1 դյույմանոց էկրան, հզոր պրոցեսոր, ինչպես նաև արտադրական տեսախցիկ։
Երրորդ տեղում է OnePlus 7 Pro-ն։ Այս սմարթֆոնն առանձնանում է մատնահետքերի և դեմքի ճանաչման սենսորների գերարագ աշխատանքով։
Բացի դրանից՝ լավագույն տասնյակում են Google կորպորացիայի Pixel 3a և Pixel 3a XL-ը, ինչպես նաև OnePlus 6T-ն, Samsung Galaxy S10e-ն, iPhone XR-ը, Samsung Galaxy Note 10 Plus-ը, Samsung Galaxy S10ն ու Galaxy S10 Plus-ը, iPhone 11 Pro-ն ու iPhone 11 Pro Max-ը։