տուն Հասարակություն Մշակույթ Հայտնի է Վուդի Ալենի նոր ֆիլմի անվանումը

Հայտնի է Վուդի Ալենի նոր ֆիլմի անվանումը

192
0

woody-allen

Վուդի Ալենը հայտարարել է, որ իր նոր ֆիլմը կրելու է Magic in the Moonlight` «Կախարդանք լուսնի լույսի ներքո» անվանումը: Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Քոլին Ֆերթն ու Էմմա Սթոունը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Ֆիլմում նաև ներգրավված են Մարշա Գեյ Հարդենը, Այլին Էթքինսը, Ջեքի Ուիվերը: Ֆիլմի մանրամասների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դա կատակերգություն է, որի սյուժեն ծավալվում է ֆրանսիական Կապույտ ափում 1920-ական թվականներին:

Ֆիլմը վարձույթ կհանվի 2014 թվականին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here