Մեծ Բրիտանիայում հայտնի է դարձել գրականությունում սեքսի վատագույն նկարագրության համար` Bad Sex Award-ի սահմանված մրցանակի դափնեկիրը: 2013 թվականին այդ մրցանակը բաժին է հասել ամերիկացի Մանիլ Սուրիին «Դևի քաղաքը» գրքի համար: Այս մասին ասվում է մրցանակը հիմած Literary Review ամսագրում:
Իրադարձությունները զարգանում են հնդկական Մումբաի քաղաքում, որը պետք է միջուկային ռմբակոծության ենթարկվի Պակիստանի կողմից: Ժյուրիի անդամները նշել են, որ իրենց հետաքրքրել է սեքսի դրվագի աննախադեպ երկար նկարագրությունը, որին մասնակցել է գրքի երեք հերոս:
Մրցանակակրի անունը նախօրեին հնչեցրել է բրիտանացի հայտնի գրող Ջոան Քոլինզը: