Նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Սա կլինի Պուտինի թվով 15-րդ ասուլիսը: Անցյալ տարի այն անցկացվել է դեկտեմբերի 20-ին Միջազգային առևտրի կենտրոնում: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը հավատարմագրվել էր 1.7 հազար լրագրող: Հանդիպումը տևել է 3 ժամ 45 րոպե, որի ընթացքում Պուտինին հաջողվել է պատասխանել ավելի քան 50 լրագրողների հարցերին:
Անցյալ տարվա միջոցառման ժամանակ հարցեր են բարձրացվել ազգային նախագծերի և դրանց արդյունավետության, հարկերի բարձրացման, կենսաթոշակային բարեփոխումների, Ուկրաինայի հետ հարաբերությունների, այդ թվում ՝ 2018-ի նոյեմբերին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսությանն ու քաղաքականությանն առնչվող այլ թեմաների վերաբերյալ: