տուն Աշխարհ Հայտնի է Մեծ Բրիտանիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսելու օրը

Հայտնի է Մեծ Բրիտանիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսելու օրը

313
0

Բրիտանական «AstraZeneca» դեղագործական ընկերությունն ակնկալում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսել սեպտեմբերին, եթե թեստերը հաջող լինեն: Դրանք այս պահին մշակվում են Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ:

«Ընկերությունը կնքեց առնվազն 400 միլիոն չափաբաժին մատակարարելու առաջին պայմանագրերը: Առաջին մատակարարումները կսկսեն 2020 թվականի սեպտեմբերին»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության կառավարություններին՝ պատվաստանյութի մշակումը և արտադրությունն արագացնելու հարցում ցուցաբերած զգալի աջակցության համար: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագորեն ստեղծենք պատվաստանյութը և այն լայնորեն հասանելի դարձնենք»,- ասվում է «AstraZeneca»-ի ղեկավար Պասկալ Սորիոյի հաղորդագրության մեջ: