տուն Աշխարհ Հայտնի է Մատվիենկոյի կորոնավիրուսային թեստի պատասխանը

Հայտնի է Մատվիենկոյի կորոնավիրուսային թեստի պատասխանը

170
0

ՌԴ դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ կորոնավիրուսի ախտորոշման հերթական թեստն է հանձնել. արդյունքը բացասական է:

«Նախօրեին կորոնավիրուսի ախտորոշման թեստ եմ հանձնել, այն բացասական էր»,- ասել է նա պալատի լիագումար նիստում:

Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին «դիմակաձեռնոցային ռեժիմին» հետևելու համար:

Սենատորների մոտ կեսը դիմակներով էր եկել դաշնության խորհրդի նիստին, պրեզիդիումում առանց դիմակի էին միայն Մատվիենկոն և ԴԽ-ի փոխխորհրդի փոխխոսնակ Անդրեյ Տուրչակը:

«Միայն ինձ մոտ է բացառություն, ես վարում եմ նիստը»,- բացատրել է Մատվիենկոն իր բժշկական դիմակի բացակայությունը: