տուն Հասարակություն Հայտնի է ՀՖՖ նախագահի պաշտոնի ևս մեկ հավակնորդի անուն

Հայտնի է ՀՖՖ նախագահի պաշտոնի ևս մեկ հավակնորդի անուն

222
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

«Մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով, ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:

Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:

Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձինք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Թովմաս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել են Խորեն Հովհաննիսյանն ու Կարեն Դոխոլյանը: