Կորոնավիրուսից ազատվելու հիմնական միջոցն ըստ ԱՀԿ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոնի, պատվաստանյութն է։ Նրա խոսքով՝ մարդկությունը կշարունակի տառապել վարակից, քանի դեռ այն չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդվել է NBC News հեռուստաալիքը։
Փորձագետի խոսքով՝ ներկայում ԱՄՆ-ում և Եվրոպայում կան վարակի տարածման մոտալուտ դանդաղման նշաններ:
Այնուամենայնիվ, քանի որ COVID-19-ը շարունակում է զարգանալ այլ երկրներում, հիվանդության ինքնաբուխ բռնկումների դեմ պայքարի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները պետք է ստեղծվեն ամբողջ աշխարհում նախքան կարանտինային միջոցառումների մեղմացումը:
Մասնագետները վստահ չեն, որ կորոնավիրուսը իրեն կպահի գրիպի վիրուսի պես և կցուցադրի սեզոնայնություն, ուստի մինչև պատվաստանյութի հայտնվելը SARS-CoV-2-ը կշարունակի համաճարակ առաջացնել: