տուն Քաղաքական Հայտնի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի անունը

Հայտնի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի անունը

237
0

Կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովի առաջին նիստն այսօր մեկնարկեց։ Օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր։

Հանձնաժողովի նախագահի թեկնածուներ ինքնաառաջադրվեցին հանձնաժողովի անդամներից Հայկուհի Հարությունյանը և Էդգար Շաթիրյանը։

Բաց քվեարկության արդյուքներով հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը։

«Իմ քայլի» ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանի օգտին ոչ ոք կողմ չքվեարկեց։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստանը»՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստանը»՝ Հայկուհի Հարությունյանի, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Ներկայացված 5 թեկնածուն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել էին խորհրդարանի կողմից: