տուն Հասարակություն Հայտնի է Կապանի օդանավակայանի գործարկման ժամկետը

Հայտնի է Կապանի օդանավակայանի գործարկման ժամկետը

312
0

Կապանի օդանավակայանը կգործարկվի 2020 թվականի գարնանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը։

Ամբարյանը նշեց, որ օդանավակայանը ամբողջությամբ կառուցվում է «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ, և կառուցման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին։

Օդանավակայանը կառուցվել է միջազգային օդանավակայանի պահանջներին համապատասխան, սակայն այս պահին օդանավակայանը չի կարող իրականացնել միջազգային ավիափոխադրումներ։

Նախատեսվում է, որ Կապան-Երևան-Կապան տոմսն արժենալու է 40 հազար դրամ։