«Իսլամական պետությունը» նոր առաջնորդ է դարձել Աբդուլլա Քարդաշը, ով հայտնի է նաև որպես Հաջի Աբդուլլա ալ-Աֆարի։ Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ հղում անելով իր հետախուզական աղբյուրներին, ինչպես նաև գրոհայինների ենթակայության տակ գտնվող Amaq գործակալությանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին:
Աղբյուրի փոխանցամբ, ալ-Բաղդադին Քարդաշին իր իրավահաջորդ էր նշանակել դեռևս օգոստոսին։