տուն Հասարակություն Առողջապահություն Հայտնի է, թե որ գործոնն է 82%-ով բարձրացնում քաղցկեղից մահացության ռիսկը

Հայտնի է, թե որ գործոնն է 82%-ով բարձրացնում քաղցկեղից մահացության ռիսկը

276
0

ԱՄՆ Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ սակավաշարժ կենսակերպը զգալիորեն բարձրացնում է քաղցկեղից մահվան ռիսկը՝ հաղորդում է MedicalXpress-ը: Գիտնականները 5 տարի հետևել են 45 տարեկանից բարձր 8 հազար մարդու ֆիզիկական ակտիվության մակարդակին: Փորձի սկզբում ոչ ոք քաղցկեղ չի ունեցել, սակայն հետո իրավիճակը փոխվել է:

2009-2013 թթ. 268 մարդ մահացել է քաղցկեղից: Ընդ որում, այն կամավորների մոտ, որոնք վարել են սակավաշարժ կենսակերպ, մահացու ելքը եղել է 82%-ով բարձր, քան մնացածի: Աշխատանքի հեղինակ Սյուզան Գիլկրիստը պնդում է, որ դա ապացուցում է ֆիզիկական ակտիվության և քաղցկեղից մահացության միջև ուղիղ կապը:

Որքան մարդը քիչ է շարժվում չարորակ գոյացության առկայության դեպքում, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կմահանա: Ընդ որում, եթե օրական թեկուզ 30 րոպե հատկացվի չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ինչպիսին է, ասենք, հեծանիվ վարելը, ապա քաղցկեղից մահացության ռիսկը կարող է նվազել 31%-ով: Թեթև քայլքը մահացության ռիսկը նվազեցնում է 8%-ով:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: