տուն Քաղաքական Հայաստան Հայտնի է, թե երբ կլինի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն

Հայտնի է, թե երբ կլինի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն

500
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցակցնելու վերաբերյալ հրամանագիր, որում մասնավորապես սվում է.

« Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։