տուն Հասարակություն Կրթություն Հայտնի է ընդունելության քննությունների արդյունքների ամփոփման օրը

Հայտնի է ընդունելության քննությունների արդյունքների ամփոփման օրը

993
0
Ընդունելության քննությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 18-ին։
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի ունեցած հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում որոշվել է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարությունը ընդունելության քննությունների արդյունքները պետք է ամփոփի և հրապարակի վաղը` հուլիսի 18-ին՝ ժամը 20:00-ին:
 
Տեղեկացնենք նաև, որ հակահամաճարակային անվտանգությունից ելնելով, քննությունների արդյունքներն այս տարի հասանելի կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես՝ կուղարկվեն դիմորդների էլեկտրոնային հասցեներին, կտեղադրվեն dimord.am և բուհերի պաշտոնական կայքերում:

‼️Ընդունելության քննությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 18-ին ⏰ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on 2020 թ. հուլիսի 17, ուրբաթ