տուն Քաղաքական Հայաստան Հայտնի է, երբ կանցկացվի STARMUS-ի 6-րդ փառատոնը

Հայտնի է, երբ կանցկացվի STARMUS-ի 6-րդ փառատոնը

433
0

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2021թ․ սեպտեմբերի 6-ից 11-ը Հայաստանը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը: Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց առցանց միջոցառման ժամանակ:

«6-րդ Starmus փառատոնը Հայաստան կբերի աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, արվեստագետների: STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը և տեխնոլոգիաները: Այն երիտասարդ սերնդին ոգեշնչելու, գիտությամբ զբաղվելը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է:
«Հայաստանը STARMUS VI փառատոնը հյուրընկալելու է մեծ պատասխանատվությամբ, ոգևորությամբ և ակնկալիքներով»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
 

2021թ․ սեպտեմբերի 6-ից 11-ը Հայաստանը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը: Այդ մասին…

Posted by ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia on 2020 թ. հուլիսի 22, չորեքշաբթի