Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ԵՄ քաղաքական մարմնի ղեկավարի լիազորությունները հանձնել է Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին:
Եվրախորհրդի նոր ղեկավարը լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին ավարտվում է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի պաշտոնավարման ժամկետը: