Բրիտանական gmotors.co.uk կայքը կաբրիոլետ Youabian Puma ավտոմեքենան համարել է 2014-ի ամենավատ տեսք ունեցող մեքենան:
Ավտոմեքենան, որն անվանվել է ստեղծողի ազգանունով և վայրի կատվի անվանումով, իր տգեղությամբ բազմազանություն է մտցրել նորաոճ և գլամուրային ավտոմեքենաների շուկայում: Ավտոմեքենայի ստեղծողները հայտնել են, որ մեքենան նախատեսված է «նրանց համար, ովքեր չեն վախենում տարբերվել շրջապատից»:
Չնայած իր տգեղ տեսքին, ավտոմեքենան բավական խոշոր գումար արժե՝ մոտ 1 միլիոն 100 հազար դոլար: