Ֆրենսիս Բեկոնի «Լյուսիեն Ֆրեյդի 3 ուրվանկար» տրիպտիխը, որ մի շաբաթ առաջ Christie’s-ում վաճառվել էր այս նկարչի համար ռեկորդային գնով՝ 142,405 մլն դոլարով, ձեռք է բերել շեյխ Մայասա Ալ-Թանին, անանուն աղբյուրներին հղում անելով՝ հաղորդում է New York Post-ի նախագծերից մեկի կայքը։
Շեյխը կատարյան թանգարանների համար գնումներ կատարող Qatar Museums Authority-ի ղեկավարն է և առաջին անգամ չէ, որ նման սենսացիոն գնում է կատարում։ Անցյալ տարի նա գնել է Պոլ Սեզանի, Մարկ Ռոտկոյի, Ռոյ Լիխտենշտեյնի, Էնդի Ուորհոյի և Ջեֆ Կունսի կտավներից։
Հավանաբար, դրանք ցուցադրվելու են Կատարի նոր Ազգային թանգարանում, որի բացումը նախատեսված է 2014 թ. դեկտեմբերին։