Թողարկվել Է Take me as I am («Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ») երգի պաշտոնական տեսահոլովակը, երգ, որով Վրաստանի ներկայացուցիչ Թոռնիկե Ղիփիանին ելույթ կունենա «Եվրատեսիլ – 2020»-ում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Երգի հեղինակը Թոռնիկեն ինքն Է, վերադաշնակման վրա Ղիփիանին աշխատել Է Ալեկո Բերձենիշվիլիի հետ: Ինչպես խոստացել Է երգիչը, երգը սիրո մասին Է եւ զուգակցում Է տարբեր ժանրեր՝ ռոք, Էլեկտրոնային երաժշտություն եւ դաբսթեփի տարրեր:
Թոռնիկեն Եվրատեսիլ կմեկնի ոչ մենակ, այլ բեկ-վոկալիստների՝ Մարիամ Շենգելիայի, Մարիկո Լեժավայի եւ Ալեկո Բերձենիշվիլիի հետ:
Ինչպես հայտնի Է, Վրաստանը «Եվրատեսիլ – 2020»-ում կներկայանա երկրորդ կիսաեզրափակիչում՝ թե որ համարով, պրոդյուսերները կհայտարարեն ավելի ուշ, երբ հայտնի լինեն մրցույթի մասնակիցների բոլոր երգերը:
Ընդամենը «Եվրատեսիլին» կմասնակցի 41 երկիր: Մրցույթը տեղի կունենա մայիսի 12–16-ը Ռոտերդամի Ahoy համերգասրահում:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Աթենա Մանուկյանը կներկայացնի Հայաստանը Ռոտերդամում անցկացվող «Եվրատեսիլ 2020»-ում ՝ իր «Chains on you» երգով: