տուն Քաղաքական Միջազգային Հայտնի է դարձել աշխարհի ամենաազդեցիկ բրենդը

Հայտնի է դարձել աշխարհի ամենաազդեցիկ բրենդը

85
0

312183_heroa

Իտալական Ferrari ավտոարտադրող ընկերությունը ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ բրենդը։ Այս մասին ասվում է Brand Finance անկախ խորհրդատվական գործակալության տարեկան զեկույցում։

Ferrari-ն դարձել է Brand Finance-ի 11 ընտրված բրենդներից մեկը, որոնք ստացել են «AAA+» վարկանիշ։ Այս ցուցակում, մասնավորապես, կան այնպիսի ընկերություններ, որպիսիք են՝ Google-ը, Hermes-ը, Coca-Cola-ն և Red Bull-ը։

Թեև Ferrari-ն դարձել է ամենաազդեցիկ բրենդը, այն չի համարվում աշխարհում ամենաթանկը։ Համապատասխան վարկանշային աղյուսակում, որը ևս կազմել է Brand Finance-ը, իտալական ընկերությունը զբաղեցրել է միայն 350-րդ հորիզոնականը։ Բրենդը գնահատվել է 4 միլիարդ դոլար։

Նշվում է, որ աշխարհի ամենաթանկ բրենդ է համարվում Apple-ը, որի արժեքը գնահատվում է 104,68 միլիարդ դոլար, որին հետևում է հարավկորեական Samsung-ը՝ 78,75 միլիարդ դոլար արժողությամբ։