Գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահանալու պատճառները: Հիշեցնենք, որ աշխարհի մի զգալի մասը նվաճած զորավարը մահացել է 32 տարեկանում:
The Times-ը հաղորդում է, որ բրիտանացի գիտնականներն ուշադիր ուսումնասիրելով մահվան բոլոր հանգամանքները, պարզել են, որ Մակեդոնացին թունավորվել է սպիտակ ղանձլամերով (թունավոր բույս):
Հայտնի է, որ իր կյանքի վերջին տարիներին Ալեքսանդր Մակեդոնացին զգալի թուլացած էր և գտնվում էր հոգեբանական ծանր վիճակում: Այն ժամանակների բժիշկներն այս խոտաբույսից պատրաստված թուրմը տալիս էին զորավարին` սրտխառնոց առաջացնելու համար, ինչն, ըստ նրանց, Մակեդոնացու մարմնից օգնելու էր դուրս քշել չար հոգիներին:
Գիտնականները նշում են, որ բոլոր նկարագրություններում կան փաստեր, որ Մակեդոնացու մահը եղել է երկար և տանջալի, իսկ մշտական սրտխառնոցները, ջղաձգումները, մկանային թուլությունը և սրտի ռիթմի նվազումը վկայում էին օրգանիզմի վրա այդ բույսի ազդեցության մասին :