Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունանա հոկտեմբերի 28-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։
Հիշեցնենք, որ այս գործով բացի Դավիթ Սանասարյանը, անցնում են նաեւ ծառայության աշխատակիցներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ Տարոն Ավետիսյանը։
Նշվում է, որ դատական գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։