տուն Աշխարհ Հայտնի է արքայադուստր Բեատրիսի հարսանիքի օրը

Հայտնի է արքայադուստր Բեատրիսի հարսանիքի օրը

456
0

Այս տարի կկայանա հերթական թագավորական հարսանիքը։ Եղիսաբեթ II թագուհու 31-ամյա թոռնուհին` Յորքի արքայադուստր Բեատրիսը, 2020 թվականի մայիսի 29-ին ամուսնանում է միլիոնատեր Էդուարդո Մոպելի Մոցցիի հետ:

Հայտնի է, որ Եղիսաբեթ II թագուհու վերջին չամուսնացած թոռնուհու հարսանիքը կֆինանսավորվի նորապսակների սեփական բյուջեից: Նման որոշումը կապում են այն բանի հետ, որ հարկատուները վրդովվել են ծախսերից եւ պետական միջոցների վատնման դեմ դիմում են ստեղծել։

Նշենք, որ արքայադուստր Բեատրիսը Եղիսաբեթ թագուհու երկրորդ որդու`արքայազն Էնդրյուի ավագ դուստրն է: Արքայազն Էնդրյուն, ժամանակավորապես դադարեցրել է թագավորական ընտանիքի անդամի իր պարտականույթունները: