տուն Սպորտ Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակցի անունը

Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակցի անունը

191
0

arthur-abraham-guertel-faust-514

Միջին ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (37-4, 28 KOs) կմենամարտի Ջովանի դե Կարլոսի դեմ (20-4, 10 KOs):

Օլդենբուրգում հոկտեմբերի 26-ին կայանալիք մենամարտում Աբրահամը կպաշտպանի WBO միջմայրցամաքային չեմպիոնի կոչումը և երրորդ մենամարտը կանցկացնի WBO աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտից առաջ:

«Վերջապես ամեն ինչ պարզ է ինձ համար: Եվ հիմա, բացի մարզումներից, իմ գործն է նաև ուսումնասիրել տեսանյութերը Վեգների հետ: Մրցակցիս լավ ուսումնասիրելու դեպքում ես Օլդենբուրգի ռինգից կհեռանամ հաղթողի կարգավիճակով»,- ասել է  Աբրահամը: Այս մասին հաղորդում է FightNews.com կայքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here