տուն Քաղաքական Հայաստան Հայտնի է Աջափնյակի նոր ղեկավարը

Հայտնի է Աջափնյակի նոր ղեկավարը

416
0

 Թելման Թադևոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ,հարազատներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար»։

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Թելման Թադևոսյանը նախկինում եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, ով պաշտոնը ստանձնել էր 2018-ի հոկտեմբերին: Որոշ ժամանակ անց՝ 2020-ի հունվարի 31-ին, նա հրաժարականի դիմում էր ներկայացրել: