Կորոնավիրուսից առավել տուժած 10 երկրներից 4-ը գտնվում են Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահական ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը, հայտնում է Reuters-ը:
Ռայանը նաև նշել է, որ վիրուսը «շատ ակտիվ է» այս տարածաշրջանում:
Նրա խոսքով` առավել մտահոգիչ է Բրազիլիայում տիրող իրավիճակը, մասնավորապես երկրի խիտ բնակեցված քաղաքներում: Թեև Բրազիլիայի առողջապահական համակարգը «դեռ դիմակայում է», բայց վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը մեծ է: Հիվանդության հետ կապված ծանր իրավիճակ է նկատվում նաև Մեքսիկայում:
«Որոշ պետություններում կարանտինից դուրս գալու հետ կապված խնդիրներ են առաջանում»,- հավելել է նա: