տուն Աշխարհ Հայտնի է այն քաղաքը, որի բնակիչների մոտ COVID-19-ի նկատմամբ իմունիտետ է հայտնաբերվել․...

Հայտնի է այն քաղաքը, որի բնակիչների մոտ COVID-19-ի նկատմամբ իմունիտետ է հայտնաբերվել․ La Nuova Ferrara

255
0

Իտալական Ֆեռարա քաղաքի բնակիչների մոտ, որը գտնվում է կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդ՝ Էմիլիա-Ռոմանյե շրջանում, COVID-19-ի նկատմամբ իմունիտետ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է La Nuova Ferrara թերթը։ Պարբերականի տվյալներով, այս քաղաքում վարակվածության տոկոսը շատ ցածր է։

Նշվում է, որ ողջ շրջանում ավելի քան 14 հազար վարակվածներ կան, իսկ Ֆեռարեում միայն 307 դեպք է գրանցվել։

Ինչպես նշել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Սերջո Վենտուրին, դա կարող է կապված լինել կամ այն բանի հետ, որ քաղաքը պատկանում է «մալարիայի շրջանին», կամ «թալասեմիայի հետ՝ հիվանդություն, որը ժառանգվում է ռեցեսիվ ձևով»։