տուն Հասարակություն Առողջապահություն Հայտնի է ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի թեստի պատասխանը

Հայտնի է ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի թեստի պատասխանը

515
0
Ծովինար Վարդանյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի ընկերներ, քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր: Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար»,- գրել է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ծովինար Վարդանյանը կորոնավիրուսի թեստ էր հանձնել:

Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 3 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Վերջինի հետ շփումներ ունեցած Նաիրա Զոհրաբյանի թեստի պատասխանը բացասական է։