
Warner Bros ֆիլմեր նկարահանող ընկերությունը հայտարարել է, թե երբ է էկրաններ բարձրանալու «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասը: Այս մասին հաղորդում է «Москва 24»-ը: Պրեմիերան կլինի 2021 թ. մայիսի 21-ին:
«Մատրիցայի» չորրորդ մասի ռեժիսորը Լանա Վաչովսկին է: Գլխավոր հերոս՝ Նեոյի կերպարը կկերտի Կիանու Ռիվզը: Նրա զույգի դերում հանդես կգա Յահյա Աբդուլ Մատին երկրորդը:
«Մատրիցայի» նոր մասում հանդես կգան նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քերի-Էնն Մոսսը, Ջադա Փինքեթ Սմիթը, Նիլ Պատրիկ Հարիսը, Ջեսիկա Հենվիկը, Ջոնաթան Գրոֆը:
Հիշեցնենք, որ ռեժիսորներ Էնդի և Լարի Վաչովսկիների (Լիլլի և Լանա Վաչովսկիներ) «Մատրիցա» ֆիլմի առաջին մասը հեռուստադիտողները տեսել են 1999-ին: Գիտաֆանտաստիկ ֆիլմը 4 «Օսկարի» է արժանացել: