ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեկ հաստատել է, որ մի խումբ մարդկանց նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, քանի որ նրանք կապ են ունեցել «Եղբայրների շրջան» (Brothers’ Circle) միջազգային հանցավոր կազմակերպության հետ։
Ռուսական լրատվամիջոցները երեկ հաղորդել են, որ այդ ցուցակում է անվանի երգիչ Գրիգորի Լեպսը, ով օգնել է այդ կազմակերպությանն անօրինական գումարներ տեղափոխել։
Պատժամիջոցների ենթարկված անձանց մեջ նշված է նաև հայազգի ոմն Արթուր Բադալյան, որի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։