տուն Աշխարհ Հայտնի են BAFTA-2020 մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերը

Հայտնի են BAFTA-2020 մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերը

198
0

Բրիտանական կինոակադեմիան հրապարակել է BAFTA-ի մրցանակաբաշխության անվանակարգերի ցանկը: Այն տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական էջում:

British Academy Film Awards-ի 73 մրցանակների համար առաջադրումների քանակով առաջատար է Թոդ Ֆիլիպսի ֆիլմը՝ «Ջոկերը»: Այն նշվել է 11 խմբում: Միանգամից տասը անվանակարգերում առաջադրվել են նաև Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» և Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենները: