ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց 2013 թվականի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ»- ի ընտրության քվեարկությանարդյունքները:
Հիշեցնենք, սահմանաված կարգի համաձայն քվեարկության իրավունքը տրված էրբացառապես այն լրատվամիջոցներին, որոնք ունեն մարզական բաժին և պարբերաբար ուբարեխղճորեն լուսաբանում են Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականթիմերի և մարզիկների մասնակցությամբ կայացած միջոցառումները, ՀայաստանիՀանրապետության մարզական ֆեդերացիաների գործունեությունը (այդ թվում մարզականմասնագիտական պարբերականներ և արտասահմանյան լրատվամիջոցներ,որոնք ունեն հայաստանյան ներկայացուցիչներ):
Լավագույն տասնյակի թեկնածուների ցանկը կազմել էր նախարարությունը՝ թեկնածուների առաջադրման իրավունքը տրվել էր Ազգային ֆեդերացիաներին(յուրաքանչյուրը մինչև 5 թեկնածու):
Նշենք, որ սա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից «Տարվա լավագույն մարզիկների տասնյակի» ընտրության աշխատանքներըլրատվամիջոցների հետ կանոնակարգելու վերաբերյալ առաջին նախաձեռնությունն էր:
Նպատակը մեկն էր՝ տասնյակի ընտրության հարցում ապահովել անաչառության և հնարավաորինս մեծ թվով մարզական լրագրողների մասնակցություն:
Շնորհակալություն ենք հայտնում քվեարկությանը մասնակցած բոլոր լրատվամիջոցներին և ներկայացնում վերջիններիս կատարած ընտրության ամփոփպատկերը.
Ամփոփաթերթ
2013 թվականի տարվա լավագույն մարզիկի ճանաչման
Գրաված տեղ |
Մարզաձև |
Անուն, ազդանուն |
միավոր |
1 |
Ազատ ոճի ըմբշամարտ |
Դեվիդ Սաֆարյան |
7 |
2 |
Հունահռոմեկան ըմբշամարտ |
Արթուր Ալեքսանյան |
5 |
3 |
Հունահռոմեկան ըմբշամարտ |
Արսեն Ջուլֆալակյան |
4 |
4 |
Հունահռոմեկան ըմբշամարտ |
Ռոման Ամոյան |
4 |
5 |
Սամբո |
Աշոտ Դանիելյան |
4 |
6 |
Ֆուտբոլ |
Յուրա Մովսիսյան |
4 |
7 |
Ֆուտբոլ |
Հենրիխ Մխիթարյան |
4 |
8 |
Ազատ ոճի ըմբշամարտ |
Մուսա Մուրտազալիև |
3 |
9 |
Սամբո |
Տիգրան Կիրակոսյան |
2 |
10 |
Բռնցքամարտ |
Արամ Ավագյան |
2 |