Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի ֆուտբոլի Մ19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, Հայաստանի Մ19 հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում, որտեղ կմրցի Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ։ Հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 7-13-ը՝ Նիդերլանդներում: